Դոնալդ Թրամփ. Ղասեմ Սոլեյմանը Բաղդադում պատրաստվում էր պայթեցնել ԱՄՆ-ի դեսպանությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով, գեներալ Ղասեմ Սոլեյմանը Բաղդադում պատրաստվում էր պայթեցնել ԱՄՆ-ի դեսպանությունը:
«Մենք բռնեցինք հրեշի: Սա պետք է տեղի ունենար վաղուց: Սա արեցինք, քանի որ պատրաստվում էին պայթեցնել մեր դեսպանությունը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանը լիկվիդացվեց ամերիկյան ավիահարձակման հետևանքով՝ հունվարի 3-ին: Ի պատասխան բարձրպաշտոնյա զինծառայողի լիկվիդացման, Թեհրանը ռմբակոծեց Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազա: