Դոնալդ Թրամփ. Գեներալ Ղասեմ Սոլեյմանը երկար ժամանակ սպանում էր հազարավոր ամերիկացիների և պատրաստվում էր սպանել ավելի շատ ամերիկացու
Դոնալդ Թրամփ. Գեներալ Ղասեմ Սոլեյմանը երկար ժամանակ սպանում էր հազարավոր ամերիկացիների և պատրաստվում էր սպանել ավելի շատ ամերիկացու

Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, գեներալ Ղասեմ Սոլեյմանը նախատեսում էր սպանել հազարավոր ամերիկացու: Այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը գրել էր «Թվիթեր» միկրոբլոգում:

Բացի այդ, Սպիտակ տան առաջնորդը «Քուդսի ուժեր»-ի նախկին հրամանատարին մեղադրել է ցուցարարների մասսայական սպանության մեջ:

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանը երկար ժամանակ սպանում կամ ծանր վիրավորում էր հազարավոր ամերիկացիների և պատրաստվում էր սպանել ավելի շատ ամերիկացու: Նա ուղղակի, թե անուղղակի կերպով միլիոնավոր մարդկանց մահվան պատասխանատու է»,- հայտարարել է Սպիտակ տան առաջնորդը՝ միկրոբլոգի միջոցով:

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեյը խոստանում է վրեժ լուծել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության համար:

ԱՄՆ-ում հաստատում են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունը: Պենտագոնի տեղեկությամբ, հարձակման հրամանն արձակել է անձամբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

Իրանի հեղափոխության հսկիչների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Ղասեմ Սոլեյմանն Իրաքում սպանվել էր հունվարի 2-ի գիշերը, ԱՄՆ-ի ավիահարձակման հետևանքով: