Դմանիսիի մունիցիպալիտետում երկու անձի մեղադրանք է առաջադրվել խմբակային սպանության փորձի փաստով
Դմանիսիի մունիցիպալիտետում երկու անձի մեղադրանք է առաջադրվել խմբակային սպանության փորձի փաստով

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ խմբակային սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու փաստերով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։

«ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները, անցյալի վիրավորանքի պատճառով, սպանության մտադրությամբ հետապնդել են դեպի Դմանիսի շարժվող տուժողի ավտոմեքենան և մի քանի կրակոց արձակել մեքենայի ուղղությամբ։

Քանի որ ամբաստանյալները խուսափել են ներկայանալ քննչական մարմին, նրանց հեռակա մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19,109-րդ հոդվածի «թ» ենթակետով (սպանության փորձ, որը կատարվել է խմբով) և 236-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով (ապօրինի կերպով հրազեն գնել ու կրել), որը նախատեսում է 16-ից 20 տարվա ազատազրկում։

Օրենքով սահմանված ժամկետում դատախազությունը կդիմի դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար»,- նշվում է տեղեկատվության մեջ։