Դոնալդ Թրամփ. Բեյրութի այսօր առավոտյան հարձակումը չպետք է տեղի ունենար, հատկապես, երբ մենք այդքան մոտ ենք Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը
Դոնալդ Թրամփը քննադատում է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա։
Ինչպես ԱՄՆ նախագահը գրում է սոցիալական ցանցերում, Իսրայելը պետք է դադարեցնի նման գործողությունները, մինչդեռ կողմերը այդքան մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։
«Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար, հատկապես այն օրը, երբ մենք այդքան մոտ ենք Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել սպառնալիքներից, բայց հարձակումը, որին նա պատասխանեց, շատ փոքր և անիմաստ էր, ոչ ոք չի վիրավորվել կամ զոհվել, և այն չպետք է խաթարի այս կարևոր գործընթացը։ Մենք շատ մոտ ենք համաձայնագրի, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին, այդ թվում՝ Լիբանանին, և բոլոր կողմերը պետք է դադարեցնեն գործողությունները։ Իսրայելից Լիբանանի որևէ վայրում այլևս չպետք է լինեն հարձակումներ, բայց նաև չպետք է լինեն որևէ այլ կողմից, այդ թվում՝ «Հեզբոլլահից», հարձակումներ Իսրայելի դեմ։ Սա կարող է լինել երկար և գեղեցիկ խաղաղության սկիզբ», – գրել է Թրամփը։