ԱՄՆ Ֆլորիդա նահանգում համալսարանական մարզադաշտի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է տասներկու մարդ, այդ թվում՝ վեց անչափահաս
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում համալսարանական մարզադաշտի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է տասներկու մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։
Տեղական ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել A&M համալսարանի մոտ հոկտեմբերի 24-ի երեկոյան։
Լրատվամիջոցների հետ զրույցում պաշտոնյան նշել է, որ վիրավորներից վեցը անչափահասներ են։
«Երեքը ծանր վիրավորվել են, իսկ ինը մարդու վիճակը կայուն է», – ասել է Թալահասիի ոստիկանապետ Լոուրենս Ռևելը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպին նախորդել է անձանց միջև վեճ։ Փաստի հետաքննությունը շարունակվում է։