Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն G7 գագաթնաժողովի շրջանակներում

13:27, 14.06.2026

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ G7 գագաթնաժողովի շրջանակներում։

Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն Վերսալի պալատում հունիսի 17-ին։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահը չորեքշաբթի օրը Վերսալի պալատում կընդունի Թրամփին ընթրիքի ժամանակ՝ Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ։

G7 գագաթնաժողովը տեղի կունենա Ֆրանսիայում հունիսի 15-17-ը։

Նմանատիպ