Միխեիլ Ղավելաշվիլին միացել է «Ստուդֆեստ 2026»-ի շրջանակներում անցկացվող կամավորական վազքին
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին միացել է «Ստուդֆեստ 2026»-ի շրջանակներում անցկացվող կամավորական վազքին։
Ղավելաշվիլիի խոսքով՝ ուսանողների, մարզիկների, կառավարական թիմերի և տարբեր ոլորտների ներկայացուցիչների համատեղ մասնակցությունը այս վազքին հստակ ուղերձ է այն մասին, որ առողջ ապրելակերպի խթանումն ու աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու ընդհանուր պարտականությունն է։
Նախագահը նշել է, որ այսօր հասարակության կողմից առողջ ապրելակերպի ուղղությամբ ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ ներդրում է երկրի ավելի լավ ապագայի մեջ։
Նա շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր մասնակցի, հատկապես երիտասարդներին, վազքի ընթացքում զգացվող զարմանալի լիցքի և էներգիայի համար՝ հավելելով, որ նրանց ոգևորությունը իսկապես օրինակելի է։
Տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի նախագահի վարչակազմի կողմից։