Նյու Յորք Նիքսի NBA եզրափակչում տարած հաղթանակի տոնակատարությունը Թայմս Սքվերում վերածվել է քաոսի
Նյու Յորք Նիքսի NBA եզրափակչում տարած հաղթանակի տոնակատարությունը Թայմս Սքվերում վերածվել է քաոսի

Նյու Յորքի Թայմս Սքվերում NBA-ի եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակի տոնակատարությունը վերածվել է քաոսի: Ոստիկանության տվյալներով՝ լուսաբացին երկրպագուները կրակել են 17-ամյա դեռահասի ոտքին։

Բացի այդ, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, քաղաքի փողոցներ դուրս եկած հազարավոր երկրպագուներ շրջապատել են Աշխարհի առաջնության խաղից վերադարձող ավտոբուսների շարասյունը: Որոշ քաղաքացիներ բարձրացել են ավտոբուսների տանիքներին և ներխուժել խցիկներ, իսկ ավտոբուսներից մեկը հրկիզվել է։

Միջադեպի հետևանքով զգալիորեն վնասվել է առնվազն երեք ավտոբուս: Հայտնի է, որ ձերբակալվել է երեք մարդ։

Տեղեկատվության համար՝ «Նյու Յորք Նիքսը» 1973 թվականից ի վեր առաջին անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում հաղթելով «Սան Անտոնիո Սփըրսին»։