Դիեգո Մարադոնային հրաժեշտ տալու ժամանակ, երկրպագուների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում
Դիեգո Մարադոնային հրաժեշտ տալու ժամանակ, երկրպագուների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընթանում է լեգենդար Դիեգո Մարադոնայի հետ հրաժեշտը:

Հազարավոր երկրպագուներ, ովքեր եկել էին արարողությանը, հսկա հերթ են կազմել և որոշ տեղերում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Վշտահար երկրպագուները ճեղքել են արգելքները, որից հետո ոստիկանությունը ուժ է կիրառել:

Դիեգո Մարադոնան սրտի կաթվածից մահացել է նոյեմբերի 25-ին: Այդ պատճառով Արգենտինայում հայտարարվել է եռօրյա սուգ: