Դավիթ Զալկալիանի - Վրաստանիբև Ֆրանսիայի իրավապահ կառույցների նախատեսված գործողությունները տալիս են ասելու հիմք, որ կասեցման մեխանիզմը չի գործարկվի
Վիզային ռեժիմի ազատականացումը Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին Վրաստանի կարևորագույն ձեռքբերումներից է,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին
Նրա խոսքով, սա կարևոր արդյունքներից մեկն է, որին պետք է վերաբերել զգուշորեն:
«Հենց այստեղից է գալիս մեր կառավարության արագ արձագանքը ցանկացած տիպի անհանգստության վրա, որը գալիս է գործընկերների կողմից: Դիմում ենք բոլոր միջոցներին: Այսօր հայտարարվել է համագործակցության խորացում Վրաստանի ը Ֆրանսիայի իրավապահ կառույցների միջև»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, իշխանությունը դիմում է բոլոր միջոցներին, ինչպես օրենսդրական նախաձեռնությունների, այնպես էլ՝ հասարակության հետ ակտիվ հաղորդակցության առումով: