Դաշտային հոսպիտալներ կմոնտաժենք ամենուր, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը. Վրաստանի առողջապահության նախարար
Դաշտային հոսպիտալներ կմոնտաժենք ամենուր, որտեղ դրա անհրաժեշտությունը կլինի,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:
Նախարարը այս թեմայի շուրջ պատասխանել է հարցին. Քանի որ ապրիլի վերջին սպասվում է վարակի տարածման գագաթնակետ, արդյոք քննարկվում է դաշտային հոսպիտալների մոնտաժման հարցը և որ դեպքում կլինի դրա անհրաժեշտությունը:
«Բոլոր այն շրջաններում, որտեղ անհրաժեշտ է եղել մոնտաժել դաշտային հոսպիտալ, մենք դա իսկույն արել ենք: Հոսպիտալներն աշխատում էին որպես տենդի կլինիկաներ: Ապագայում ևս, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը, մենք նույնպես կբացենք դաշտային հոսպիտալներ»,- հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով, առանձնացված են թույլ կետեր և Վրաստանում կա նման մի քանի շրջան:
«Այդ շրջանները կհզորացվեն ինչպես տեղում, այնպես էլ՝ պացիենտները տեղափոխվեն հարևան շրջաններ, որտեղ զգալիորեն լավ վիճակ է»,- հայտարարել է առողջապահության նախարարը: