Չստեղծենք պատրանք, որ հաղթել ենք կորոնավիրուսի վարակին և ամռանը ամեն բան կլինի սովորական, տենց բան չկա. Ամիրան Գամղրելիձե
Եկեք մոռանանք և չստեղծենք պատրանք, որ մենք հաղթել ենք կորոնավիրուսը և ամռանը ամեն բան կլինի սովորականի նման, տենց բան չի լինի,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ինչպես նա նշել է, հաստատությունները, որոնք այսօր բացվել են, ավելի կբարձրացնեն շարժունակությունը:
«Բաց բարերը, ռեստորանները, սրճարանները ստուգվել են առողջապահության նախարարության համապատասխան կառույցի կողմից և բոլորին տրվել են հանձնարարականներ, թե ինչպես պետք է աշխատեն, քանի սեղան պետք է լինի, որքան է լինելու մարդկանց միջև հեռավարությունը և այլն: Շատ օբյեկտներ չեն բացվի, եթե չբավարարեն այս պայմանները: Ես ցանկանում եմ ընդգծել, որ այս ամենը կախված է մեզանից, մեր ինքնագիտակցությունից և մեր քաղաքացիական պատասխանատվությունից», – ասել է Ամիրան Գամղրելիձեն: