Չնայած կրոնական տոներին, Երուսաղեմի հին քաղաքում արտասովոր դատարկություն է (վիդեո)
Կաթոլիկ, բողոքական, անգլիկան և հայոց եկեղեցիներում այսօր անցկացվել է Ավագ Ուրբաթի (Կարմիր Ուրբաթ) արարողություն: Այս եկեղեցիները Հարության տոնը նշում են ապրիլի 12-ին: Մեկ շաբաթ անց, ապրիլի 19-ին Քրիստոսի Հարությունը նշում է ուղղափառ եկեղեցին:
Տարվա այս ժամանակ, սովորաբար, Երուսաղեմի հին քաղաքը լի է զբոսաշրջիկներով և ուխտավորներով, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով գործարկված խիստ սահմանափակումների ֆոնին այսօր Երուսաղեմը գրեթե դատարկ է: Այնպես, ինչպես բազմաթիվ այլ սուրբ վայրեր աշխարհում, փակ է նաև Հարության տաճարը, որն ամեն տարի Հարության տոնի կենտրոնն է: Հարության ժամանակաշրջանը Երուսաղեմում ամենահագեցածն է, տարվա այս ժամանակաշրջանում հնագույն քաղաքում հավաքվում են քրիստոնեության տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ և անցնում այն ճանապարհը, որն ըստ Աստվածաշնչի, անցել է Փրկիչը նախքան խաչվելը: Հին քաղաքի փողոցներում այս օրերին լինում է 30 հազար ուխտավոր:
Իսրայելի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանել էր խիստ կանխարգելիչ միջոցներ: Արգելվել էր ավելի քան 10 անձի հավաքը:
Հարության տոնից առաջ, Սուրբ կրակի հայտնվելու արարողությանը տաճարում գտնվում են սահմանափակ քանակությամբ հոգևորականներ: