Կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2 715-ի,- տեղեկությունն այս մասին տարածում է Չինաստանի առողջապահության և հիգիենայի կոմիտեն: Վարակի տարածումից մինչ օրս Չինաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 78 000-ը: Ինչ վերաբերում է բուժվածներին, նրանց թիվը հասել է 29 700-ի:
Վերջին 24 ժամում, Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, մահացել է 52 քաղաքացի:
Վարակակված անձանցից ամենաշատը՝ ավելի քան 65 հազարը բնակվում է Հուբեյ նահանգում:
Պաշտոնական տվյալներով, վերջին 24 ժամում Չինաստանի 31 շրջաններից 26-ում կորոնավիրուս չի գրանցվել: