Չինաստանում կորոնավիրուսով վարակված անձանց 70 տոկոսն ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության հարցերով Չինաստանի պետական հանձնաժողովը:
Վերջին տվյալներով, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 80 651 հաստատված դեպք: Այստեղից ապաքինվել է 55 4040-ը: Նրանց արդեն դուրս են գրել հիվանդանոցներից: Այս թիվը կորոնավիրուսով վարակվածների 68,66 տոկոսն է:
Ինչպես տեղեկացնում է Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովը, այս պահի դրությամբ, երկրի մասշտաբով բժշկական հաստատություններում գտնվում է 22 177 մարդ: Նրանցից 5 498-ը ծանր վիճակում է:
Չինաստանում համաճարակային վիճակը բարելավվել է: Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք: