Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Վարակված է ավելի քան 1200 քաղաքացի:
Վարակի տարածումից խուսափելու համար Չինաստանի 13 քաղաքներում հայտարարվել է կարանտԻն:
Վարակի պատճառով Չինաստանում չեղարկել են ամանորյա միջոցառումների մի մասը:
Զուգահեռաբար, Ուխան քաղաքից տարածված վարակն արդեն գրանցվել է Եվրոպայում: Վարակի առաջին դեպքը եղել է Ֆրանսիայի Բորդո քաղաքում, ևս երկուսը՝ Փարիզում:
Կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել նաև Ավստրալիայում: