Չինաստանում կարանտինային տարածքի համար հատկացված հյուրանոցի քանդվելու հետևանքով զոհվել է 29 մարդ
Չինաստանում կարանտինային տարածքի համար հատկացված հյուրանոցի քանդվելու հետևանքով, վերջին տվյալներով զոհվել է 29 մարդ:
Ֆուձիանիի նահանգում գտնվող հյուրանոցի շենքում գտնվում էին այն մարդիկ, որոնք կորոնավիրուսով վարակվածների հետ ունեցել են շփում:
Նրանք գտնվում էին կարանտինային ռեժիմում:
Հյուրանոցը քանդվել է մարտի 7-ին: Դեպքի ժամանակ շենքում գտնվում էր 80 մարդ, նրանցից 9-ին հաջողվել է դուրս գալ, իսկ 71-ը մնացել է ավերակների տակ:
Քիչ անց փրկարարները դուրս են բերել 42 մարդու:
Հյուրանոցի քանդվելու պատճառը դեռևս հայտնի չէ: