Չինաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կարանտինի ժամանակաշրջանը կանցնեն Թուրքիայում,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Խոսքը վերաբերում է Ուհանում գտնվող Վրաստանի քաղաքացիների տարհանմանը:
«Այս պահին, Թուրքիայի ինքնաթիռը թռիչք է կատարում Չինաստանի ուղղությամբ: Արդեն կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները, որոնք գտնվում են Չինաստանում և տարհանման համաձայնություն են տվել, կտեղափոխվեն Թուրքիայի Հանրապետություն և այնտեղ կանցնեն կարանտինի ժամանակաշրջանը, որը սահմանված է այս հիվանդության առումով»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:
Նրա տեղեկությամբ, այս պահի դրությամբ, Չինաստանը լքելու համաձայնություն է տվել Վրաստանի 4 քաղաքացի: