Չինաստանից Վրաստան ժամանած ուղևորները կորոնավիրուսի ստուգում կանցնեն հենց օդանավակայանում
Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան հայտարարում է, որ կորոնավիրուսի հետ կապված, օդանավակայանում են բժիշկները և համաճարակային ծառայությունը: Նրա խոսքով, այսօր Չինաստանից Վրաստան ժամանած ուղևորները կստուգվեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
«Ուղևորները կստուգվեն այնպես, ինչպես դա մեզ ասում է Առողջության համաշխարհային կազմակերպությունը: Սա ընդգրկում է ախտանիշների գնահատում: Ուղևորները կանցնեն ջերմային սկրինինգ և այնուհետև, ով կունենա 38 աստիճան կամ ավել ջերմություն, կգնահատվի նրա վիճակը հենց օդանավակայանում, մինչ նրան դուրս թողնելը օդանավակայանիցկամ վերահասցեագրելը բժշկական հաստատություն: Ինչ վերաբերում է ուղևորվելու հետ կապված սահմանափակումներին, ինչպես տեղյակ եք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն չի հայտարարել»,- հայտարարում է Թամար Գաբունիան:
Նա պատասխանել է նաև լրագրողների հարցին, վտանգավոր են թե ոչ բեռները, որոնք ներկրվում են Չինաստանից:
«Կորոնավիրուսը փոխանցվում է միայն օդակաթիլային ճանապարհով, այսնինք՝ վարակված մարդը հաղորդակցվելով մեկ այլ մարդու հետ, կարող է փոխանցել վարակը, ուստի՝ իրերի, բեռների միջոցով այն չի կարող փոխանցվել»,- նշում է Գաբունիան:
Ինչ վերաբերում է հարցին, թե մինչև երբ է շարունակվելու ստուգումը, նախարարի տեղակալը նշում է, որ այն կշարունակվի, մինչև իրավիճակը գնահատված է որպես ռիսկ կրող և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չտա այլ հանձնարարականներ: