Չինաստանից տեղափոխված Վրաստանի 34 քաղաքացիները մինչ այժմ գտնվում են Սաչխերեի հյուրանոցում, նրանց վիճակը բավարար է
Չինաստանից տեղափոխված Վրաստանի քաղաքացիները մինչ այժմ գտնվում են Սաչխերեի հյուրանոցում: Նրանցից բոլորի առողջական վիճակը բավարար է:
Սաչխերեի հիվանդանոցի տնօրենի փոխանցմամբ, նրանցից ոչ ոք ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ չունի:
Հյուրանոցում գտնվող 34 պացիենտ բժիշկների մշտական հսկողության տակ է: Երկու շաբաթ հետո նրանք կլքեն հյուրանոցը: