Չինաստանի Ուխան քաղաքում գտնվող Վրաստանի քաղաքացիներն իրենց անվտանգ են զգում, ունեն սնունդ և դեղամիջոցներ
Չինաստանում Վրաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր շրջաններում գտնվող Վրաստանի քաղաքացիների հետ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Չինաստանում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան:
Նրա խոսքով, Չինաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիների թվում նոր կորոնավիրուսի դեպք չի գրանցվել:
Ինչպես մեկնաբանում է դեսպանը, Ուխան քաղաքում, որը վարակի տարածման գլխավոր օջախն է, գտնվում է Վրաստանի երեք քաղաքացի: Արչիլ Կալանդիայի տեղեկությամբ, նրանք անվտանգ են:
«Դեսպանությունը շուրջօրյա ռեժիմում հաղորդակցվում է մեր հայրենակիցների հետ ինչպես Ուխան քաղաքում, այնպես էլ՝ Չինաստանի տարբեր շրջաններում: Վերջին տվյալներով, Ուխան քաղաքում է Վրաստանի երեք քաղաքացի: Նրանց հետ այսօր զրուցել եմ անձամբ: Նրանք իրենց անվտանգ են զգում, ունեն սնունդ և դեղամիջոցներ: Քաղաքում հայտարարված է կարանտին:
Մեր դեսպանության թեժ գիծն աշխատում է շուրջօրյա ռեժիմում և Վրաստանի քաղաքացիներին կոչ ենք անում, անհրաժեշտության դեպքում մեզ հետ կապ հաստատեն +86 13716877635 հեռախոսահամարով»,- հայտարարել է դեսպանը: