Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսից մահացել է ժամանակավոր հիվանդանոցներից մեկի տնօրենը
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսից մահացել է ժամանակավոր հիվանդանոցներից մեկի տնօրենը: Չինական մամուլը գրում է, որ Լյու Չժիմինը դարձել է բժշկական հաստատության առաջին ղեկավարը, ով զոհվել է կորոնավիրուսի հետևանքով:
Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1868 մարդ: Այս պահի դրությամբ վարակված է 72 400 մարդ: Նոր տիպի կորոնավիրուսից բուժվել է 12 500 մարդ, որոնց արդեն դուրս են գրել հիվանդանոցից:
Չինաստանի իշխանությունը նոր տիպի կորոնավիրուսի մասին հայտարարել էր նախորդ տարվա դեկտեմբերին: