Չինաստանի նախագահն անսպասելիորեն մեկնել է Ուհան, որտեղից տարածվել է նոր կորոնավիրուսը
Չինաստանի նախագահ Սի Ձինպինն անսպասելիորեն մեկնել է Ուհան: Սա Չինաստանի նախագահի առաջին այցն է նշված շրջան, որտեղից տարածվել է նոր կորոնավիրուսը:
Սի Ձինպինն անձամբ է ստուգել աշխատանքները, որոնք շրջանում անցկացվում են համաճարակը կանխելու նպատակով:
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազում է: Երկրի առողջապահության կոմիտեի տեղեկությամբ, վերջին 24 ժամում Չինաստանում գրանվել է վարակման 19 դեպք:
Բացի այդ, արդեն 3-րդ օրն է, Հուբեյ նահանգից դուրս վարակի նոր դեպքեր չեն գրանցվել: