Չինաստանի նախագահ. Մեր երկիրը կհաղթահարի կորոնավիրուսը
Չինաստանը կհաղթահարի կորոնավիրուսը,- այս հայտարարությունն արել է Չինաստանի նախագահը Սի Ձինպինը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ:
Հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածում «Ռոյտեր» գործակալությունը:
Տարածված տարբերակով, Դոնալդ Թրամփը և Սի Ձինպինը համաձայնել են, որ վիրուսի դեմ պայքարում կաշրունակեն համատեղ աշխատանքը:
Վերջին տվյալներով, նոր տիպի կորոնավիրուսից զոհվել է 636 մարդ, վարակված է 31 հազարը: