Չինաստանի դեսպան. Վրաստանի կառավարությունը անհապաղ և ուժեղ միջոցներ է ձեռնարկել վիրուսի տարածումը կանխելու համար
Վրաստանի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ձեռնարկել է անհապաղ և խիստ միջոցներ երկիրը ամբողջությամբ մոբիլիզացնելու համար:
«Կառավարության կողմից հաստատված մեխանիզմը շատ կարևոր դեր խաղաց կորոնավիրուսի տարածումը կանխագելման համար»,- ասաց Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Յենը ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ Ալեքսանդր Խվտիսաշվիլիի հետ հանդիպումից հետո:
Չինացի դիվանագետին տեղեկացվել է նաև վիրուսի տարածման առումով Վրաստանում տիրող իրավիճակի մասին. Կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի կառավարության ձեռնարկած գործողությունները. Թե ինչպիսի արգելումներ կամ սահմանափակումներ կկիրառի երկիրը ՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Չինաստանի դեսպանն իր հերթին վրացական կողմին տեղեկացրեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես, այն մասին, թե ինչ միջոցներ է ձեռնարկել Չինաստանի կառավարությունը ` հիվանդության տարածումը կանխելու նպատակով:
«Հուսով ենք, որ վրաց ժողովուրդը վերջապես կհաղթահարի այս մարտահրավերը: Մենք նաև կոչ ենք անում Վրաստանում Չինաստանի քաղաքացիներին պահպանել համաճարակը կանխելու և վերահսկելու նպատակով բոլոր կանոնակարգերը սահմանված Վրաստանի կառավարության կողմից», – ասաց Վրաստանում Չինաստանի դեսպանը:
Հաշվի առնելով Կորոնավիրուսի (COVID-19) դինամիկ տարածումը աշխարհում, Արտաքին գործերի նախարարության և Վրաստանում հավատարմագրված առաքելությունների միջև անընդմեջ իրականացվում է տեղեկատվության փոխանակումը: