Չինաստանի դատարանը լրագրողին, որը ՈՒհան քաղաքից լուսաբանում էր կորոնավիրուսի տարածման թեմաները, դատապարտել է չորս տարով ազատազրկման
Չինաստանի դատարանը լրագրողին, որը ՈՒհան քաղաքից լուսաբանում էր կորոնավիրուսի տարածման թեմաները, դատապարտել է չորս տարով ազատազրկման

Չինաստանի դատարանը լրագրողին, որը ՈՒհան քաղաքից լուսաբանում էր կորոնավիրուսի տարածման թեմաները, դատապարտել է չորս տարով ազատազրկման: Այս մասին հայտնում է «Ռոյտերը»:

37-ամյա չինացի լրագրողին մեղադրել են խնդիրները հրահրելու մեջ: Նա ՈՒհանից հրապարակում էր գերբեռնված հիվանդանոցների և դատարկ փողոցների կադրերը:

Գործակալության տվյալներով, Ժանգ Ժանի կողմից հրապարակած տեղեկատվությունը տարբերվում էր պաշտոնական վարկածից:

Դատավարությունն տեղի է ունեցել Շանհայում: Ժանգ Ժանի մոր կարծիքով, նրան դատապարտել են ճշմարտությունը տարածելու համար:

Պաշտպանական կողմը նախատեսում է բողոքարկել որոշումը: