Չինաստանը Վրաստանին նվիրել է 420 հազար դոլլար արժողությամբ արագ թեստեր, որոնք արդեն Վրաստանում են
Չինաստանի կողմից որպես նվեր ուղարկված արագ թեստներն արդեն Վրաստանում են,- այս մասին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և հրապարակել համապատասխան լուսանկարներ:
Նրա փոխանցմամբ, կորոնավիրուսի և շնչառական տարբեր վարակների բացահայտման համար նախատեսված թեստերի արժեքը կազմում է 420 հազար դոլլար: