Չեխիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը առաջինը ներարկել է երկրի վարչապետը
Չեխիայում «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ընդունել է երկրի վարչապետ, Անդրեյ Բաբիշը: Դրանով, Չեխիայում սկսվել է պատվաստումների գործընթացը:
Երկրի վարչապետը ներարկել է «Փայզերի» պատվաստանյութը: Ներկայումս երկրում առկա է պատվաստանյութի 9750 չափաբաժին: Առաջին հերթին պատվաստվելու են բժշկական ոլորտի ներկայացուցիչները և տարեցները:
«Երեկ Եվրամիությունից ստացված պատվաստանյութը հույս է տալիս, որ մենք կվերադառնանք բնականոն կյանքին», – հայտարարել է Բաբիշը: