Չեխիայում «կովիդ 19»-ի ամենօրյա դեպքերի քանակը նվազում է: Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում արձանագրվել է վարակման 4 199 նոր դեպք, մահացել է 132 մարդ:
Չեխիայում գործում է խիստ կարանտին: Ամսվա սկզբին երկրում ամեն օր գրանցում էր վարակի ռեկորդային բարձր ցուցանիշ:
Համավարակի սկզբից Չեխիայում արձանագրվել է վարակի 459 229 հաստատված դեպք, որի արդյունքում զոհվել է 6 058 մարդ: