Ցանկացած ձայն, որը կմտնի ընտրությունների օրվանից հետո, չի հաշվվելու. Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հերթական հայտարարությունն է արել ձայների հաշվարկի գործընթացի վերաբերյալ:
Դոնալդ Թրամփի խոսքով, ուշացումով ստացված ձայները չեն հաշվվի:
«Ցանկացած քվե, որը կմտնի ընտրությունների օրվանից հետո, չի հաշվվի»,- գրել է Դոնալդ Թրամփը «թվիթերում:
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեռ շարունակվում է ձայների հաշվարկի գործընթացը, որի արդյունքը որոշիչ նշանակություն կունենա ընտրությունների համար: Այդ թվում են՝ Նեվադա, Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգները:
Քիչ առաջ, Դոնալդ Թրամփը հանդես է եկել ձայները հաշվելը դադարեցնելու կոչով: «Դադարեք հաշվել»,- գրել է Թրամփը: