Ցագերիի մունիցիպալիտետում բուժանձնակազմի 25 անդամ անցել է կորոնավիրուսի թեստ, բոլոր պատասխանները եղել են բացասական
Ցագերիի մունիցիպալիտետում բուժանձնակազմի 25 անդամ անցել է կորոնավիրուսի թեստ, բոլոր պատասխանները եղել են բացասական

Ցագերիի մունիցիպալիտետում շտապ օգնության բուժանձնակազմի և շտապ օգնության մեքենաների վարորդներն անցել են կորոնավիրուսի «PCR» հետազոտություն: Ընդհանուր վերցվել է 25 նմուշ և ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Հետազոտությունը պլանային է և այն անցնում են բուժաշխատողները և պացիենտների հետ անմիջական շփում ունեցող անձինք: