Պատրիարքի վիճակը կայուն է, – այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կաթողիկոս-պատրիարքի անձնական բժիշկը, Ցիսանա Շարտավան:
«Պատրիարքի վիճակը կայուն է: Չար տեղեկությունները, որոնք այսօր տարածվել են, չգիտեմ որտեղից են հայտնվել: Ավելին չեմ կարող ասել», – հայտարարել է Ցիսանա Շարտավան:
Միևնույն ժամանակ, Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Անդրիա Ջաղմաիձեի հայտարարությամբ, պատրիարքի վերաբերյալ ապատեղեկատվությունը բազմիցս է տարածվել, ինչը ցավալի է:
«Ցավոք, որոշ մարդիկ շտապում են վատթարացնել պատրիարքի առողջական վիճակը: Ես այդ մարդկանց առողջություն եմ մաղթում, և ամոթ է որևէ մեկի մասին նման բան տարածելը: Պատրիարքի մասին ապատեղեկատվությունը բազմիցս է տարածվել: Նման շահարկումներով, ինչ-որ մեկը փորձում է իր հայտարարությունները դարձնել վարկանիշային», – հայտարարել է Ջաղմաիձեն:
Կաթողիկոս-պատրիարքն այսօր չի մասնակցել ավտոկեֆալիայի օրվա կապակցությամբ պատարագին: Պատարագը մատուցել է նրա փոխանորդ Շիոն: