Բուժման փուլում գտնվող կորոնավիրուսով վարակված 429 պացիենտի վիճակը ծանր է
Բուժման փուլում գտնվող կորոնավիրուսով վարակված 429 պացիենտի վիճակը ծանր է, այդ թվում 106 պացիենտ միացված է արհեստական շնչառության սարքին:
Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գոյություն ունեցող գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան:
«Այս փուլում կա 17 437 ակտիվ վարակման դեպք: 3 766 պացիենտ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում Թբիլիսիի հիվանդանոցներում – 1 893, Աջարիայում ՝ 714: Ծանր պացիենտների թիվը կազմում է 429, այդ թվում՝ 201-ը՝ Թբիլիսիում, 75-ը՝ Աջարիայում: Այստեղից 106-ը միացված է արհեստական շնչառություն սարքին, այդ թվում՝ 59-ը Թբիլիսիում և 25-ը՝ Աջարիայում: Կովիդ-հյուրանոցներում գտնվում է 2 268 մարդ, այդ թվում 1 247-ը՝ Աջարիայում, իսկ 741-ը՝ Թբիլիսիում: 11 403 պացիենտ բուժում է անցնում տանը»,- նշել է Բերդիա Սիճինավան: