Բուքինգհեմյան պալատում ասում են, որ Եղիսաբեթ II-ը վերջին անգամ Բորիս Ջոնսոնին տեսել է մարտի 11-ին
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը վերջին անգամ մարտի 11-ին է հանդիպել վարչապետ Բորիս Ջոնսոնին: Այս մասին ասված է Բուքինգհեմյան պալատի կողմից տարածված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Թագուհին իրեն լավ է զգում և հաշվի է առնում բոլոր առաջարկությունները:
Բուքինգհեմյան պալատի կողմից այս տեղեկությունը տարածվել է այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակված է կորոնավիրուսով: