Բրյուսելում Վրաստանի դեսպանատունը կազմակերպել է Սուրբ ծննդյան երեկո
Բրյուսելում Վրաստանի դեսպանատունը կազմակերպել է Սուրբ ծննդյան երեկո

Բելգիայի թագավորությունում և Եվրամիությունում Վրաստանի ներկայացուցչությունը, Բրյուսելում անց է կացրել ամանօրյա ընդունելություն,- լրատվությունն այս մասին տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության լրատվությամբ, Վրաստանի դեսպանատան անունից կայացել է սուրբ ձննդյան ընդունելություն և ջազի վրաց կատարող Բեքա Գոչիաշվիլիի համերգը:

Միջոցառումը բացել է դեսպան Նատալի Սաբանաձեն: Միջոցառման շրջանակներում հյուրերին հնարավորություն է տրվել համտեսել վրացական խոհանոցը և գինին:

Երեկոյին ներկա են գտնվել Բելգիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Եվրամիության ինստիտուտների և բիզնես շրջանակների ներկայացուցիչներ: