Բելգիայի վարչապետը հայտարարում է, որ երկրում համավարակաբանական իրավիճակը ավելի բարդ է քան մարտ ամսին
Բելգիայի վարչապետը հայտարարում է, որ երկրում համավարակաբանական իրավիճակը ավելի բարդ է քան մարտ ամսին

Բելգիայում այս պահին համավարակաբանական իրավիճակը ավելի բարդ է քան մարտ ամսին-, այս մասին գրում է «ռոյթերը»՝ հիմնվելով երկրի վարչապետի հայտարարությանը։

«Իրավիճակը լուրջ է և այն ավելի բարդ է քան մարտի 18-ին էր, երբ հաստատել էինք խիստ կարանտին»-, հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրուն։

Ստեղծված իրավիճակից ելնելով, երկրի տարածքով վարակի տարածումը կանխելու նպատակով խստացվել են միջոցառումները: Հաջորդ չորս շաբաթվա ընթացքում փակ կլինեն՝ բարերը և ռեստորանները: Աշխատակիցների մեծ մասը շարունակում է աշխատանքը հեռակա կարգով: Գիշերային ժամերին հայտարարվել է պարետային ժամ:

Առողջապահության նախարարության տվյալներով, կրկնապատկվել է հոսպիտալացումների թիվը, օրեկան ավելանում է ծանր հիվանդների թիվը:

Համավարակի սկզբից ի վեր Բելգիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 222 253 դեպք, այստեղից մահացել է 10 413 մարդ: