«Կովիդ 19»-ի նոր տեսակի պատճառով, Մեծ Բրիտանիայի հետ երթևեկությունը դադարեցրել է նաև Բելգիան
Մեծ Բրիտանիայում արձանագրված «կովիդ 19»-ի նոր տեսակի պատճառով, Բելգիան ժամանակավորապես դադարեցրել է դեպի Բրիտանիա երթևեկությունը: Տեղեկատվությունը տարածում է «Եվրոնյուսը»:
Չվերթներից բացի, Բելգիան արգելել է նաև երկաթուղային հաղորդակցությունը Բրիտանիայի հետ:
Դրանից առաջ չվերթները Մեծ Բրիտանիայի ուղղությամբ դադարեցրել էր Նիդեռլանդները: Ինչպես գրում է «Եվրոնյուսը», Նիդեռլանդներում դեկտեմբերի սկզբին բացահայտվել է «կովիդ 19» տեսակ, որն այժմ տարածվում է Մեծ Բրիտանիայում:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռիուտեի հայտարարությամբ, կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել երթևեկությունը դեպի Միացյալ Թագավորություն, նոր տեսակի վարակի տարածումը կանխելու համար:
Մեծ Բրիտանիայի հետ երթևեկության դադարեցումը քննարկում են նաև Գերմանիայում և Ֆրանսիայում: