Բելգիայում, ապաստան փնտրողների կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա
Բելգիայում, ապաստան փնտրողների կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա: Լրատվությունն այս մասին տարածել է Reuters-ը:
Բելգիայի ոստիկանության լրատվությամբ, ապաստան փնտրողների կենտրոնում իրավապահները երկու տղամարդուց պահանջել են փաստաթղթեր, որից հետո նրանցից մեկը սառը զենքով հարձակվել է ոստիկանների վրա: Ոստիկանները նրանց դեմ կիրառել են ռետինե մահակներ և արցունքաբեր գազ:
Տարածված լրատվությամբ, ոստիկանները թեթև վնասվել են, իսկ հարձակվողը ձերբակալված է:
Հեղինակ -
Edgar Barsegyan