Բելգիայում «դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ զոհվել է մեկ մարդ
Բելգիայում «դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ զոհվել է մեկ մարդ

Բելգիայում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցի ժամանակ զոհվել է մեկ մարդ: Տեղի լրատվամիջոցի տեղեկությամբ, ցուցարարները Վիզե քաղաքի մոտ, ավտոմայրուղու վրա փակել էին բեռնատարների ճանապարհը: Ավտոմեքենաներից մեկը, որ վարում էր Նիդերլանդների քաղաքացի, վթարի է ենթարկել ակցիայի մասնակցին:

Մամուլի տեղեկությամբ, տեղի ունեցածը դժբախտ պատահար էր: Փաստը հետաքննում է ոստիկանությունը: