Բելգիայում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 14 մարդ
Բելգիայում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 14 մարդ

Բելգիայի Անտվերպեն քաղաքում պայթյուն է տեղի ունեցել բնակելի տներից մեկում, գրում է The Independent պարբերականը:

Տարբեր աղբյուրներ հայտնում են 14-20 տուժածի մասին: Հայտնի է, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածներից 8-ը ստացել են միայն թեթև վնասվածքներ, մնացյալը հոսպիտալացվել են:

Պայթյունը տեղի է ունեցել Պաարդենմարկտ թաղամասում, որտեղ բնակվում են մեծ թվով ուսանողներ:

Պայթյունի պատճառ կարող էր լինել շենքի ներսում գազի արտահոսքը, ոստիկանները բացառել են ահաբեկչության վարկածը:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները: