Բռնազավթված Հարավային Օսիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք
Բռնազավթված Հարավային Օսիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք: «Ռես» լրատվական գործակալության հաղորդմամբ, «կովիդ 19»-ը հաստատվել է Ռուսաստանից վերադարձած ռազմական դպրոցի ուսանողի մոտ:
Ընդհանուր առմամբ, Վրաստանի բռնազավթված տարածաշրջանում նոր կորոնավիրուսի համար հետազոտել են 43 մարդու:
Տարածված լրատվությամբ, հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված է Ռուսաստանից վերադառձած քաղաքացիների հետ: Բռնազավթված տարածաշրջանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 23 դեպք: Կարանտինում գտնվում է 193 մարդ: