Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման հինգ նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման հինգ նոր դեպք: Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած մեկ օրվա ընթացքում հետազոտել են 79 մարդու, այստեղից «կովիդ 19» է հաստատվել հինգ մարդու մոտ:
Այս պահին գոյություն ունեցող տվյալներով, բռնազավթված Աբխազիայում գրանցված է կորոնավիրուսով վարակման 247 դեպք, ապաքինվել է 101 պացիենտ, մահացել է երեք մարդ: