Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 90 նոր դեպք, մահացել է մեկ պացիենտ
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսի վրա թեստավորվել է 269 մարդ և նրանցից 90-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ-կենտրոններում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 119 վարակակիր: Նրանցից 30-ի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է 70-ամյա կորոնավարակակիր տղամարդ:
Կորոնավիրուսից մահացածների թիվը այս պահին հասնում է 74-ի:
Բռնազավթված Աբխազիայում, ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 5 648 դեպք, ապաքինվել է 3 654 պացիենտ: