Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք
Անցած օրվա ընթացքում, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա թեստավորվել է 238 մարդ, այստեղից «կովիդ 19» է հաստատվել 87-ի մոտ: Այս մասին տեղեկությունը տարածել է այսպես կոչված օպերատիվ շտաբը:
Տեղական մամուլի տեղեկությամբ, Գուդաութայի շրջանային հիվանդանոցում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 147 պացիենտ, այստեղից 21-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում արձանագրված է կորոնավիրուսի 2 430 դեպք, մահացել է 23 մարդ: