Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 305 մարդ, որտեղից «կովիդ 19»-ը հաստատվել է 59 մարդու մոտ:
Բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում երեք կովիդ-կենտրոնում բուժվում է 171 վարակակիր: Այստեղից 62 պացիենտի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակակիր, 1936 թվականին ծնված տղամարդ:
Համավարակի տարածվելուց առ այսօր, բռնազավթված Աբխազիայում «կովիդ 19» հաստատվել է 4 831 անձի մոտ:
Ընդհանուր առմամբ, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսով մահացել է 56 մարդ: Ապաքինվածների թիվը կազմում է 3 061: