Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 21 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տվյալներով, վերջին մեկ օրում կորոնավիրուսի վրա հետազոտել են 73 մարդու, որից 21-ի մոտ հաստատվել է վարակի առկայությունը:
Այս պահին Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժվում է 53 մարդ: Այստեղից վեց պացիենտի վիճակը ծանր է:
Բռնազավթված Աբխազիայում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 557 դեպք, այստեղից ապաքինվել է 158 մարդ, մահացել է հինգ պացիենտ: