Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 98 նոր դեպք, մահացել է մեկ պացիենտ
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 421 մարդ, այստեղից կորոնավիրուս է ախտորոշվել է 98 մարդու մոտ:
Բռնազավթված Աբխազիայում հինգ կովիդ կենտրոններում բուժվում է 236 կովիդ վարակված պացիենտ, այստեղից 39 պացիենտի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է վարակակիր՝ 63 ամյա տղամարդ: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում կորոնավիրուսից մահացել է 101 մարդ, ապաքինվել է 5 655 պացիենտ:
Կովիդ վարակվածների ընդհանուր քանակը տարածաշրջանում կազմում է 7 602: