Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 85 նոր դեպք, մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ
Բռնազավթված Աբխազիայում անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 555 մարդ, այստեղից «կովիդ 19» է հաստատվել 85 մարդու մոտ:
Բռնազավթված Աբխազիայի վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 246 պացիենտ, նրանցից 33-ի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ, 1947 թվականին ծված կին:
Համավարակի տարածումից առ այսօր, բռնազավթված Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 301 դեպք, ապաքինվել է 9 207 մարդ, մահացել է 161 վարակված: