Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

Բռնազավթված Աբխազիայի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին մեկ օրում հետազոտվել է 131 անձ, նրանցից 7-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Աբխազիայում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 155, այդ թվում ապաքինվել է 51 մարդ:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 40 վարակակիր, նրանցից երեքի վիճակը ծանր է: Կորոնավիրուսով վարակվածների թվում է վեց երեխա:

Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ: