Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 58 նոր դեպք, մահացել է մեկ պացիենտ:
Անցած օր ու գիշերվա ընթացքում բռնազավթված տարածաշրջանում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 471 մարդ, այստեղից «կովիդ 19» է հաստատվել 58-ի մոտ: Վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 263 պացիենտ, նրանցից 31-ի վիճակը ծանր է:
Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 160 մարդ: Համավարակի ընթացքում բռնազավթված տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 216 դեպք, ապաքինվել է 8 992 մարդ: